Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում

ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում
11.03.2014 | 16:34

Մարտի 10-14-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կկայանա CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՏ ոլորտի 14 ընկերություն: Մասնակիցների թվում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, I X-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator, Lime Tech ընկերությունները:
Հայկական տաղավար այցելողները կծանոթանան հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի լուծումներին և ծառայություններին, կտեղեկանան Հայաստանի մասին` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի:
Հայկական կազմակերպությունների մասնակցությունը ցուցահանդեսում համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` CBI աջակցությամբ:
Տեղեկացնենք նաև, որ CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և արտադրանք ներկայացնելու միջազգային հարթակ է: 2013 թվականին CeBIT-ին մասնակցել են ավելի քան 4000 ընկերություն 70 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 310000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրից:

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ